Պիկեն, հնարավոր է, վերսկսի կարիերան
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն դիտարկում է կարիերան վերսկսելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, Պիկեն, ով ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2022 թ. նոյեմբերին, ծրագրում է հանդես գալ Սեգունդան ներկայացնող «Անդորրայի» կազմում, որի սեփականատարը հենց ինքն է։
Այդուհանդերձ, դրա համար կա երկու խոչընդոտ։ Առաջինը Պիկեի աշխատավարձն է։
Բանն այն է, որ, չնայած Պիկեն ավարտել է կարիերան, դեռևս գործող պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ և շարունակում է մնալ որպես գրանցված ֆուտբոլիստ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 20 մլն եվրո։
Երկրորդ խոչընդոտն այն է, որ «Անդորրան» Պիկեին չի կարող վճարել Սեգունդայի համար նախատեսված նվազագույն աշխավատարձը։ Այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե Լա լիգայի հատուկ հանձնաժողովը տա իր թույլտվությունը։
Պիեկի եկամուտը պետք է քննության անցնի Լա լիգայի հանձնաժողովի կողմից, որն էլ պետք է որոշի` արդյոք «Անդորրան» կարող է նման ֆուտբոլիստ ունենալ իր կազմում, թե` ոչ։
Հավելենք, որ Պիկեն 2008-2022 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում` անցկացրած 616 խաղում դառնալով 53 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է «Անդորրային», ապա ակումբը տեղակայված է Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելայում։ Ակումբը 2022/23 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ հանդես է գալիս Սեգունդայում և անցկացրած 21 խաղից հետո վաստակել է 29 միավոր` 22 թիմերի միջև պայքարում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Սեգունդա, ՖԿ Անդորրա