Պիկեն բաժանվել է այն մատուցողուհուց, ում հետ դավաճանել էր Շակիրային
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի անձնական կյանքը շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում։
Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը բաժանվել է կոլումբացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրայից։ Զույգը միասին ապրում էր 2010 թվականից և ունի երկու որդի։
Ըստ տարածված տեղեկությունների` բաժանման պատճառ էր դարձել Պիկեի` Շակիրային դավաճանելը մատուցողուհու հետ։
Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Marca-ն, 35-ամյա պաշտպանը բաժանվել է այդ մատուցողուհուց և հույս ունի լավ հարաբերություններ պահպանել Շակիրայի հետ։
Հաղորդվում է, որ Պիկեն ու Շակիրան այժմ պատրատսվում են դատավարության` լուծելու իրենց երեխաների խնամակալության հարցը։
Նշվում է, զույգը մտադիր է հասնել համաձայնության նաև երեխաների ապագայի հարցում, սակայն կան որոշ բարդություններ, քանի որ Պիկեն ցանկանում է, որպեսզի երեխաները շարունակեն բնակվել Բարսելոնայում, իսկ Շակիրան`Մայամիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե