Պերուն հաղթեց Պարագվային` ստանալով միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի վերջին` 18-րդ տուրի շրջանակում Պերուի հավաքականը Լիմայի «Ազգային» մարզադաշտում մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։
Ռիկարդո Գարեկայի սաներն առաջին խաղակեսում ունեին խաղային առավելություն և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը. 5-րդ և 42-րդ րսպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ջանլուկա Լապադուլան ու Յոշիմար Յոթունը։
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց, ինչի արդյունքում Պերուի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով։
Այսպիսով, այս հաղթանակից հետո պերուացիները վաստակեցին 24 միավոր և ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում զբաղեցրին 5-րդ հորիզոնական։
«Ինկերը», դրա շնորհիվ, հնարավորություն ստացան անցկացնել միջմայրցամաքային անցումային հանդիպում, որի շրջանակում հունիսի 13-ին կամ 14-ին Դոհայում մրցելու են Ավստրալիա – Արաբական Միացյալ Էմիրություններ զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Ավստրալիայի հավաքական, Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական, Մունդիալ-2022, Յոշիմար Յոթուն, Պերուի հավաքական, Ջանլուկա Լապադուլա, Ռիկարդո Գարեկա, Քաթար-2022