Պերես. «Ռեալն այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական միջադեպերը»
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա լիգայի 35-րդ տուրում «Վալենսիայի» դեմ կայացած հանդիպման (0:1) ժամանակ ակումբի հարձակվող Վինիսիուսի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալի մասին.
«Ցանկանում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական միջադեպերը։
Պետք է փոխել մրցավարական կառուցվածքը, որպեսզի նման դեպքերից տուժող կողմը պատասխանատվության չենթարկվի, ինչպես այս դեպքում է եղել»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Deportes Cope-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսը։
Հավելենք, որ «Վալենսիայի» դեմ խաղում «չղջիկների» երկրպագուները ռասիստական արտահայտություններ են թույլ տվել Վինիսիուսի հասցեին` անվանելով նրան «կապիկ» և «հիմար», ինչը խիստ զարյացրել է բրազիլացի ֆուտբոլիստին։
Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգեոչեան կարմիր քարտով է պատժել Վինիսիուսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, ռասիզմ, Ռեալ Մադրիդ, Վալենսիա, Վինիսիուս, Ֆլորենտինո Պերես