Պերեսը ցանկանում է, որպեսզի Հալանդը տեղափոխվի Բարսելոնա
Ինչպես տեղեկացնում է ESPN-ի լրագրող Խորխե Ռամոսը, «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտիոն Պերեսը մի շարք առավելություններ է տեսնում «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի` «Բարսելոնա» հավանական տեղափոխության հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ` 74-ամյա ֆունցկիոներն ցանկանում է, որպեսզի նորվեգացի հարձակվողը համալրի կատալոնական ակումբի շարքերը։
Պերեսը կարծում է, որ Հալանդի և Կիլիան Մբապեի հակամարտությունը կարողա դառնալ «Լեո Մեսսի vs Կրիշտիանու Ռոնալդու»-ի այլընտրանքային տարբերակը։
Բացի դրանից, «արքայական» ակումբի նախագահը համաշխարհային նոր հզոր հակամարտության ստեղծումը դիտարկում է որպես մեծ շահույթ ապահովելու միջոց։
Հավելենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում. սույն թվականի հուլիսի 1-ին նա դառնալու է ազատ գործակալ։
Ինչ վերաբերում է Էրլինգ Հալանդին, ապա «Բորուսիայի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրեթե բոլոր գրանդ ակումբները, այդ թվում` նաև «Բարսելոնան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես