Պերեսը` Մբապեի մասին. «Մենք Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ մեծ ապագա ունենք»
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է այն տեղեկությունները, թե «արքայական» ակումբը պատրաստվում է վերսկսել բանակցությունները ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ.
«Ո՛չ, ես չեմ հոգնել Մբապեի մասին խոսակցություններից, քանի որ իրականում ոչինչ չեմ կարդացել նրա մասին:
Մենք Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ մեծ ապագա ունենք։ Նրանք թոփ ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են հաղթել «Ոսկե գնդակը»»,- Պերեսի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով El Larguero-ին։
Հիշեցնենք` նախորդ շաբաթ համաշխարհային մամուլը տեղեկություն տարածեց, թե Մբապեի ու ՊՍԺ-ի ղեկավարության միջև հարաբերությունները սրվել են, ինչի հետևանքով արդեն 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես, Վինիսիուս, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես