Պետք է հարգել ակումբը. Զիդանը զայրացել է
Զինեդին Զիդանը խստորեն զայրացել է «Ռայո Վալեկանոյից» կրած նվազագույն հաշվով պարտությունից:
Հետխաղյա ասուլիսում ֆրանսիացի մասնագետն ասել է. «Թիմը զրո էր խաղադաշտում առաջինից մինչև վերջին րոպեն: Ես ջղային եմ, մենք լավ կողմերով չդրսևորվեցինք: Մնում է ներողություն խնդրել երկրպագուներից:
Ամեն ինչում թերացանք և զիջեցինք մրցակցին՝ ոչինչ ցույց չտալով…: Պետք է հարգել ակումբը, որտեղ հանդես ես գալիս: Միշտ պաշտպանել եմ ֆուտբոլիստներին, բայց ոչ այս անգամ: Իմ մեղավորությունն է. ես եմ մեկնարկային կազմը ընտրել»:
Աղբյուրը՝ As
# Զինեդին-Զիդան, Ռեալ