Պետրակով. «Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է» 🎥
Սլովենիայի դեմ խաղից առաջ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ու հարձակվող Արթուր Միրանյանի մամուլի ասուլիսը։
Հարց Արթուր Միրանյանին.
– Արթուր, ինչպե՞ս եք մոտենում, պատրաստվում առաջիկա հանդիպմանը:
– Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել իրենց թույլ կողմերը:
Հարց Ալեքսանդր Պետրակովին
– Ձեր կարծիքը առաջիկա հանդիպման և մրցակից Սլովենիայի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվել խաղին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված:
Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:
Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ:
Հիշեցնենք, որ Սլովենիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Արթուր Միրանյան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Սլովենիայի հավաքական