Պետերբուրգի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել ԵՎՐՈ-2020-ից
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները կարծես թե մտադիր չեն հրաժարվել 2021 թվակակնին Եվրո-2020-ի հանդիպումների ընդունումից և այդ մասին նրանք տեղեկացրել են ինչպես Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, այնպես էլ ՈՒԵՖԱ-ին։
«Սանկտ Պետերբուրգի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել հաջորդ տարի Եվրո-2020-ի հանդիպումներ ընդունելուց։ Մեր քաղաքը ունի բարձր որակավորում նման մրցաշար ընդունելու համար, և միանշանակ, հետաքրքրված է այն ընդունելու գաղափարով»,- TASS-ի հետ զրույցում նշել է քաղաքի փոխքաղաքապետ Վլադիմիր Կիրիլովը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արենան» ընդունելու է խմբային փուլի երեք հանդիպում, ինչպես նաև քառորդ եզրափակիչներից մեկը։
# ԵՎՐՈ-2020, ՈւԵՖԱ