Պեպ Գվարդիոլա․ «Բարսելոնայի հետ 6 գավաթ նվաճելուց հետո, ձախողել եմ մյուս բոլոր մրցաշրջանները»

Պեպ Գվարդիոլա․ «Բարսելոնայի հետ 6 գավաթ նվաճելուց հետո, ձախողել եմ մյուս բոլոր մրցաշրջանները»

04/01/2020 - 23:44

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք այս մրցաշրջանը նա համարում է տապալված, թե՞ ոչ․

«Ես տապալել եմ բոլոր մրցաշրջանները այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» հետ հաղթեցի բոլոր 6 գավաթները։ Սա փաստ է, որը ես պիտի ընդունեմ։ Այդ հարցում ես խնդիրներ չունեմ»,- կատալոնացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023