Պեպ Գվարդիոլան զգուշանում է, որ իրեն կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, եթե ձախողվի ՉԼ-ում

Պեպ Գվարդիոլան զգուշանում է, որ իրեն կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, եթե ձախողվի ՉԼ-ում

14/02/2020 - 00:28

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անհանգտացած է, որ ակումբի ղեկավարությունը կարող է իրեն հեռացնել զբաղեցրած պաշտոնից, եթե Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ձախողվի։

«Ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես երազում եմ այդ մասին և հաճույք եմ ստանում, երբ իմ թիմը պատրաստվում է «Ռեալի» դեմ հանդիպումներին։ Այդ երկշաբթյա պատրաստական շրջանկը կլինի իմ մարզչական կարիերայի ամենաերջանիկ շրջանը։

Եթե մենք նրանց չհաղթենք, ակումբի նախագահը հավանաբար կգա ինձ մոտ և կասի․ «Մեզ չի գոհացնում արդյունքները, մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգան, դուք հեռացված եք»։ Ես նրան կպատասխանեմ․ «Լավ, հաճելի էր Ձեզ հետ աշխատել»։ Ես չգիտեմ՝ այդ ամենը տեղի կունենա՞, թե՞ ոչ, սակայն այդպես պատահել է շատ անգամներ և կարող է կրկնվել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Guardian-ը։

Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում երկու հանդիպում կանցկացնեն Մադրիդի «Ռեալի» դեմ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023