Պեպեն չի խաղա Սերբիայի և Լիտվայի հավաքականների դեմ
Պորտուգալիայի հավաքականի և «Պորտուի» պաշտպան Պեպեն չի մասնակցի ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք Սերբիայի և Լիտվայի հավաքականների հետ հանդիպումներին:
Ինչպես հայտնում է A Bola Pt-ն, 36-ամյա պաշտպանը ծնկի վնասվածք է ստացել:
Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Ֆերրուն «Բենֆիկայից», որի համար այս հրավերն առաջինն է կարիերայում: