Պելեն առողջական լուրջ խնդիրներ ունի

Պելեն առողջական լուրջ խնդիրներ ունի

11/02/2020 - 21:54

Ֆուտբոլի արքա Պելեի որդին՝ Էդինիոն, խոսել է հոր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նա անգամ չի ցանկանում տանից դուրս գալ, քանի որ միայնակ դժվարանում է․

«Հայրս շատ է սրտնեղում․ նա կարծես դարձել է բանտարկյալ։ Պատկերացրեք՝ նա միշտ ապրել է թագավորի պես, միշտ եղել անվանի գործիչ և հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ այսօր նա նույնիսկ դժվարանում է քայլել։ Նա նույնիսկ ամաչում է տանից դուրս գալ, քանի որ չի ցանկանում, որ իրեն այդպես նկատեն։

Հայրս այժմ բավանակնին թույլ է զգում իրեն, այդ պատճառով էլ դժվար է տեղաշարժվում։ Նրա մոտ ընկճախտի պես բան է առաջացել»,- Էդինիոյի խոսքերը մեջբերում է TV Globo-ն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պելեն ենթարկվել էր վիրահատության։ Նրա միզապարկում քար էր հայտնաբերվել, ինչի պապտճառով վիրահատական միջամտության կարիք էր առաջացել։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023