Պելեին դուրս են գրել հիվանդանոցից
Աշխարհի եռակի չեմպիոն Պելեին դուրս են գրել Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկից:
Ինչպես հայտնում է Reuters-ը, 78-ամյա ֆուտբոլիստը բուժհաստատությունում անցկացրել է 7 օր, իսկ շաբաթ օրը նրա միզածորանից քար էին հեռացրել:
Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, Պելեն բուժում էր անցել Փարիզի հիվանդանոցներից մեկում:
Վերջին տաիներին ֆուտբոլիստը տառապում էր պրոստատիտով, որի պատճառով վիրահատվել էր: