Պեդրի. «Երբ գնդակը Վինիսիուսի մոտ է, մնում է միայն աղոթել»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինսիուսի խաղային որակները, հայտնում է Madrid Xtra-ն։
«Գրեթե ոչ մի ֆուտբոլիստի հետ չէի ուզենա մրցել արագավազքում։ Ես դանդաղ եմ վազում։
Մբապե, Վինիսիուս… Երբ գնդակը Վինիսիուսի մոտ է, պետք է միայն աղոթել։ Նա ինձնից երեք անգամ արագ է վազում»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։
23-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» իր խաղընկեր Ֆերան Տոռեսի հետ հյուրընկալվել են «Antena 3» հեռուստաալիքի «El Hormiguero» հաղորդաշարին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml