Պեդրին կրկին վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կրկին վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 21-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել, որ իսպանացի կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։
Պեդրին միանշանակ բաց է թողնելու Լա լիգայի 18-րդ տուրում «Ալմերիայի» դեմ կայանալիք հանդիպումը, իսկ հունվարի 4-ին նախատեսված «Լաս Պալմասի» դեմ կայանալիք խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է։
Նշենք, որ այդ հանդիպումների արանքում Լա լիգայում դադար է լինելու, որի ընթացքում «բլաուգրանան» մեկնելու է ԱՄՆ-ի Դալաս քաղաք, որտեղ դեկտեմբերի 22-ին ընկերական հանդիպում է անցկացնելու մեքսիկական «Ամերիկա» ակումբի հետ։
Այդ ընկերական խաղը Պեդրին նույնպես բաց է թողնելու։
Նշենք, որ Պեդրին 2023/24 մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով «Բարսելոնայի» կազմում բաց է թողել արդեն 13 հանդիպում` շարքից դուրս լնելով 73 օր։
Ավելացնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Պեդրի