Պեդրիի վնասվածքը սպասվածից լուրջ է 📸
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կբացակայի 3-4 շաբաթ։
Այդուհանդերձ, DAZN-ը պնդում է, որ իսպանացի կիսապաշտպանի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, ու նա բաց կթողնի 6-7 շաբաթ։
Պեդրին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում 2 գոլ ու 2 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Պեդրի