«Պաֆոսը» նույնպես պատմություն կերտեց` դուրս գալով ՉԼ հիմնական փուլ 🎥
«Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։
Կիպրոսի չեմպիոնը որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Դիմակայության առաջին խաղում «Պաֆոսը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը Սերբիայի չեմպիոնից 60-րդ րոպեին բացեց Միրկո Իվանիչը, որին տանտերերը 90-րդ րոպեին պատասխանեցին Ժաժայի գոլով։
«Ցրվենա Զվեզդայի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Սերբական ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
Այսպիսով, Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով։
«Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։