«Պարտիզանը» հեռացրել է գլխավոր մարզչին Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայից» կրած պարտությունից հետո 📸
Բելգրադի «Պարտիզանը» Նենադ Ստոյկովիչին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը հաջորդ խաղերում կգլխավորի Դամիր Չակարը։
«Պարտիզանը» Ստոյկովիչի գլխավորությամբ վերջին խաղում Սերբիայի գլխավոր դերբիում 0:3 հաշվով պարտվել է «Ցրվենա Զվեզդային», որի կազմում հանդես է գալիս Նաիր Թիկնիզյանը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանն այդ խաղում ասիստ է կատարել` 56-րդ րոպեին օգնելով աչքի ընկնել ավստրիացի անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչին։
Ստոյկովիչը «Պարտիզանը» մարզում էր 2025թ. նոյեմբերի 13-ից։ Ակումբը նրա օրոք 9 խաղում տարել է 5 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 3 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Նենադ Ստոյկովիչ, Պարտիզան-Բելգրադ, Սերբիայի Սուպերլիգա, Ցրվենա Զվեզդա