Պելեի` շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը Ջենոայի դարպասը🎥
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում հետնապահների թվում ընթացող «Պարման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ջենոային»։
Տանտերերի միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց 35-ամյա հարձակվող Գրացիանո Պելեն, ով շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` բացելով խաղի հաշիվը։
Հետագայում «Ջենոայի» կազմում փոխարինման դուրս եկավ Ջանլուկա Սկամաչան, ով դարձավ դուբլի հեղինակ և 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց իր թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Գրացիանո Պելե, Պարմա, Ջանլուկա Սկամակա, Ջենոա