Պարի Սեն-Ժերմենը հուսով է, որ մոտ օրերս կլուծի գլխավոր մարզչի հարցը
ՊՍԺ-ն, ամենայն հավանականությամբ, շուտով պաշտոնանկ կանի ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածուն Քրիստոֆ Գալտյեն է, ով ներկայումս մարզում է «Նիցցան»։
Աղբյուրի փոխանցմամբ` «Փարիզն» արդեն 10 օր է ակտիվ քայլեր է ձեռնարկում` Գալտյեի տեղափոխության հարցում «Նիցցայի» հետ համաձայնության հասնելու համար։
Այժմ «Պարի Սեն-Ժերմենն» ու «Նիցցան» այդ հարցի շուրջ բանակցություններ են վարում, և փարիզյան ակումբը հուսով է, որ մոտ օրերս կլուծի գլխավոր մարզչի հարցը։
Հավելենք, որ Գալտյեի թեկնածությունն առաջարկել է ՊՍԺ-ի սպորտային նորանշանակ խորհրդական Լուիշ Կամպուշը։
Նշենք, որ Կամպուշն ու Գալտյեն 2017-2020 թվականներին միասին աշխատել են «Լիլում»։
Հիշեցնենք, որ «Լիլը» Քրիստոֆ Գալտյեի գլխավորությամբ 2020/21 մրցաշրջանում դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լուիշ Կամպուշ, Մաուրիսիո-Պոչետինո, Նիցցա, ՊՍԺ, տրանսֆերներ, Քրիստոֆ Գալտյե, Ֆաբրիցո Ռոմանո