Պարեխո. «Եթե որևէ ակումբ արժանի էր հաղթանակի, ապա դա Վիլյառեալն էր»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «դեղին սուզանավի» կիսապաշտպան Դանի Պարեխոն.
«Շատ բարդ ու ծանր հանդիպում էր։ Երբ գոլ ես բաց թողնում արդեն 1-ին րոպեին, խաղային պլանն ամբողջությամբ փոխվում և խառնվում է։ Չնայած դրան` մենք մեր ֆուտբոլը խաղացինք։
Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ գոհ եմ արդյունքից, քանի որ լավ հանդիպում անցկացրինք և հավասար պայքար մղեցինք մրցակցի դեմ, սակայն, եթև որևէ ակուկբ արժանի էր հաղթանակի, ապա դա «Վիլյառեալն» էր»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մերջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հենց Դանի Պարեխոն խփեց «Վիլյառեալի» միակ գոլը «Յուվենտուսի» դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ասյեր Վիլյալիբրե, Դանի Պարեխո, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա