Պատմությունը կերտված է. Նոան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում է🎥

Պատմությունը կերտված է. Նոան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում է🎥

29/08/2024 - 22:28

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» արտագնա խաղում մրցեց Սլովակիայի գավաթակիր «Ռուժեմբերոկի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» տանը հաղթել էր 3:0 հաշվով։

Պատասխան խաղն անցավ անցավ անչափ լարված, դիտարժան ու հետաքրքիր պայքարում։ «Նոան» պարտվեց 1:3 հաշվով, սակայն նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը 70-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 0:3 հաշվով և խաղում էր 10 ֆուտբոլիստներով, սակայն 88-րդ րոպեին Մաթեուս Այասի խփած գոլը «Նոային» պատմական հաղթանակ պարգևեց դիմակայությունում։

«Ռուժեմբերոկից» գոլերը խփել են Օլիվեր Լուտերանը, Յան Հլադիկը, Մարտին Բոդան։

Այսպիսով, «Նոան» դարձավ հայկական երրորդ ակումբը, որը հանդես է գալու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հատվածում։ Նախկինում նման հաջողության հասել էին «Ալաշկերտն» ու «Փյունիկը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023