Պատիվ, արժանապատվություն և նվիրում. Հայաստանի հավաքականը փայլուն կերպով հաղթեց Բոսնիային ?
Եվրո-2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրում (J խումբ) կայացավ Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացած հանդիպումը ավարտվեց մեր ազգային թիմի հաղթանակով՝ 4:2:
Խաղի մեկնարկից 3 րոպե անց Մխիթարյանը բացել է հաշիվը, իսկ 10 րոպե անց Ջեկոն հավասարեցրել է այն:
66-րդ րոպեին մեր հավաքականի ավագը դուբլ է ձևակերպել՝ դարձյալ առաջ մղելով Հայաստանին: 4 րոպե անց Գոյակը խփել է 2-րդ պատասխան գոլը:
Հանդիպման 77-րդ րոպեին Հենոյի փոխանցումից հետո Հովհաննես Համբարձումյանը խփել է Հայաստանի 3-րդ գոլը: Ավելացված 5-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո ինքնագոլ է գրանցվել:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը J խմբում 9 միավորով բարձրանում է 3-րդ հորիզոնական:
Լուսանկարը՝ photolure-ի
# ԵՎՐՈ-2020, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան