Ֆոնսեկան հայտնվել է իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, Պաուլու Ֆոնսեկան, ով այս պահին գլխավորում է «Ռոման», հնարավոր է, շուտով կլքի հռոմեական ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետի շուրջ իրադարձություններին հետևում են «Ռեալը» և «Բենֆիկան»։ Այս ակումբներում բարձ են գնահատում Ֆոնսեկայի աշխատանքը «գայլերի» ղեկին։
Հաղորդվում է, որ բացի վերոնշյալ ակումբներից եվրոպական մի շարք թոփ ակումբների ներկայացուցիչներ կապ են հաստատել Ֆոնսեկայի գործակալի հետ։
Պարբերականը նշում է, որ 47-ամյա մասնագետի ապագան «Ռոմայի» ղեկին կախված է թիմի գրանցած արդյունքներից։ Եթե ընթացիկ մրցաշրջանում հռոմեկան ակումբը վաստակի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա կողմերի միջև պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Պաուլու Ֆոնսեկա, Ռեալ Մադրիդ, Ռոմա