Պաոլո Մալդինին և նրա տղան նույնպես վարակվել են կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի նախկին լեգենդար ավագ, ներկայումս ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և նրա որդին՝ Դանիելեն, կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել։
51-ամյա նախկին ֆուտբոլիստը շփվել մի մարդու հետ, ով վարակված է եղել կորոնավիրուսով, ումից էլ վարակվել է Մալդինին։ Արդյունքում Մալդինիի մոտ սկսել են հայտնվել ախտանիշներ։ Նրանից վերցրել են արյան թեստ, ինչն էլ հաստատել է, որ նա վարակված է կորոնավիրուսով։
Պաոլոյի կրտսեր որդին՝ Դանիելեն, ով հանդես է գալիս «Միլանի» երիտասարդական կազմում, նույնպես դրական թեստ է հանձնել։
Նշվում է, որ Մալդինիներն իրենց լավ են զգում, նրանք արդեն երկու շաբաթ գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ չշփվելով արտաքին աշխարհի հետ։
Այժմ հայր և որդի պետք է այնքան մնան կարանտինում, մինև նրանց հաջորդ թեստը լինի բացասական։
# Դանիելե Մալդինի, կորոնավիրուս, Միլան, Պաոլո Մալդինի