Պաշտոպանական. Ժոաու Ֆելիքսը` Չելսիի ֆուտբոլիստ
Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսին։ «Ազնվականների» պաշտոնական կայքը փոխանցում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը։
Trasmfermakt կայքը հայտնում է, որ անգլիական գրանդը 24-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար վճարել է 49,2 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում արդեն խաղացել է «Չելսիում»` 20 խաղում խփելով 4 գոլ։
Ժոաու Ֆելիքսը «Ատլետիկո» էր տեղափոխվել 2019 թ. ամռանը։ Այդ ժամանակ «հնդկացիները» նրա տեղափոխության համար պորտուգալական «Բենֆիկային» վճարել են 127 մլն եվրո։ Ֆուտբոլիստն իսպանական ակումբում 131 խաղում դարձել է 34 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ատլետիկո Մադրիդ, Ժոաո Ֆելիշ, Ժոաու Ֆելիքս, Չելսի, տրանսֆերներ