Պաշտոնական․ Նայնգոլանը վերադարձավ հարազատ ակումբ
«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը վերադարձավ «Կալյարի», ինչի մասին տեղեկացնում է սարդինական ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանի մնացած ժամանակահատվածը վարձակալությամբ կանցկացնի հարազատ ակումբում։
Բելգիացի կիսապաշտպանն արդեն երրորդ անգամ է տեղափոխվում «Կալյարի»։ «Կալյարիի» կազմում նա հանդես է եկել 2010-14 թվականներին, ինչպես նաև 2019/20 մրցաշրջանում։ Նայնգոլանն ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 166 հանդիպում՝ դառնալով 13-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանը Նայնգոլանը «Կալյարիի» կազմում հանդես էր գալիս վարձավճարով, որի ավարտից հետո վերադարձավ «Ինտեր»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությունով։
# Ինտեր, Կալյարի, Ռաջա Նայնգոլան, տրանսֆերներ