Պաշտոնական. 35-ամյա իտալացի մարզիչը գլխավորեց Այաքսը
Ֆրանչեսկո Ֆարիոլին նշանակվել է Ամսերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա մասմագետը «Այաքսի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Իտալացի մասնագետի նախորդ աշխատավայրը ֆրանսիական «Նիցան» էր, որը մարզել է 2023/24 մրցաշրջանում։ Ակումբը Լիգա 1-ի ավարտված առաջնությունում 55 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը և նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր։
Ֆարիոլին մարզել է նաև թուրքական «Ալանիասպորն» ու «Կարագյումրյուկը»։ Երիտասարդ մասնագետը «Սասուոլոյում» և «Բենևենտոյում» էլ եղել է Ռոբերտո Դե Ձերբիի օգնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Նիցցա, Ռոբերտո դե Ձերբի, տրանսֆերներ, Ֆրանչեսկո Ֆարիոլի