Պաշտոնական. Ֆլորիան Վիրցը տեղափոխվեց «Լիվերպուլ»
«Լիվերպուլը» ձեռք է բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բայերին» վճարել է 125 միլիոն եվրո։
Գործարքը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Էնցո Ֆերնանդեսի ռեկորդը։ «Չելսին» 2023 թ. ձմեռանն արգենտինացի ֆուտբոլիստին «Բենֆիկայից» ձեռք է բերել 121 միլիոն եվրոյով։
Վիրցը «Բայերում» հանդես էր գալիս 2020 թ. հունվարից։ Նա ակումբում 197 խաղում 57 գոլ է խփել, կատարել 65 ասիստ, դարձել Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու երկրի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Լիվերպուլ, տրանսֆերներ, Ֆլորիան Վիրց