Պաշտոնական. Ֆլորենցին տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Ֆլորենցին տեղափոխվեց Միլան

21/08/2021 - 14:20

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռոմայի» եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ «Ռոսոներիները» հաստատել են, որ ունենալու են իտալացի պաշտպանին գնման իրավունք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» 30-ամյա պաշտպանի վարձակալության դիմաց վճարելու է 1 մլն եվրո, իսկ հետագայում կարող է 4.5 միլիոնի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Հավելենք, որ Ֆլորենցին «Ռոմայի» սան է և ակուկբի կազմում անցկացրել է 280 հանդիպում` դառնալով 28 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

Իտալացի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023