Պաշտոնական. ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է կիրառել «Ալ Նասրի» նկատմամբ
Պաշտոնական. ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է կիրառել «Ալ Նասրի» նկատմամբ
20/12/2025 - 21:48

ՖԻՖԱ-ն «Ալ Նասրին» զրկել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Mundo Deportivo-ն գրում է, որ ՖԻՖԱ-ի այս պատժամիջոցը կարող է կապված լինել սաուդյան ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորության հետ։

«Ալ Նասրն» Էմերիկ Լապորտի տրանսֆերի համար մանկունիական գրանդին դեռ պարտք է 9 միլիոն եվրո։ Այդ գումարը վճարելու վերջնաժամկետը սպառվել է օգոստոսի 31-ին։

Ի դեպ, ֆուտբոլիստն արդեն հեռացել է «Ալ Նասրից»` վերադառնալով Բիլբաոյի «Ատլետիկ», որտեղ խաղացել է նաև 2010-18թթ.։

Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» է հանդես գալիս «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025