Պաշտոնական. Օգնյեն Չանչարևիչը հեռացել է Ալաշկերտից
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է ակումբից։
Մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` 34-ամյա դարպասապահն արդեն մեկ մարզում է անցկացրել «Նոայի» կազմում։
Հավելենք, որ Չանչարևիչը «Ալաշկերտի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. փետրվարից` անցկացրած 199 խաղում դարպասը 71 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Նոա, տրանսֆերներ, Օգնեն Չանչարևիչ