Պաշտոնական. Քրիստիան Կիվուն գլխավորեց «Ինտերը»

Պաշտոնական. Քրիստիան Կիվուն գլխավորեց «Ինտերը»

09/06/2025 - 20:45

Քրիստիան Կիվուն նշանակվել է «Ինտերի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։

Ռւոմինացի մասնագետը 2018-2024 թթ. աշխատել է միլանյան գրանդի համակարգում ու մարզել տարբեր տարիքային թիմեր։ Նա 2025 թ. փետրվարին նշանակվել է «Պարմայի» գլխավոր մարզիչ ու օգնել ակումբին պահել տեղն Իտալիայի Ա Սերիայում։

44-ամյա Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Սիմոնե Ինձագիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023