Պաշտոնական. Փոթերը գլխավորեց ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը
Գրեհեմ Փոթերը նշանակվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 49-ամյա մասնագետը փոխարինել է Խուլիեն Լոպետեգիին։ Վերջինս հունվարի 8-ին է պաշտոնանկ արվել։
Փոթերն առավել հայտնի է Լոնդոնի «Չելսին» գլխավորելու շնորհիվ, որտեղ աշխատել է 2022 թ. սեպտեմբերից մինչև 2023 թ. ապրիլ։ Նա մարզել է նաև «Բրայթոնը» (2019-2022 թթ.), «Սուոնսին» (2018-19 թթ.) և շվեդական «Էստերսունդը» (2011-18 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Գրեհեմ Փոթեր, Չելսի, Վեսթ Հեմ