Պաշտոնական. Տոտենհեմին տեխնկիկական պարտություն գրանցվեց Ռենի դեմ խաղում
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 9-ին «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պետք է մրցեր ֆրանսիական «Ռենի» դեմ, սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների շրաջանակում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը հետաձգվեց։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպման համար «Տոտենհեմի» անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել, քանի որ լոնդոնյան ակումբն այդպես էլ չի նշել հանդիպման անցկացման ժամկետներ։
Այսպիսով, Անտոնիո Կոնտեի թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլից, իսկ հոլանդական «Վիտեսը» G խմբից 2-րդ տեղով դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ռապիդ Վիեննայի» դեմ։
«Տոտենհեմը» այդ խնբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ, Ռապիդ-Վիեննա, Ռեն, Վիտես, Տոտենհեմ