Պաշտոնական. Տոտենհեմը պաշտոնանկ արեց Նունու Էսպիրիտու Սանտուին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
47-ամյա մասնագետի հետ հեռացել են նաև նրա բոլոր օգնականները։
Հիշեցնենք, որ Էսպիրիտու Սանտուն «խթանների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2021 թ. հուլիսին։ Նրա գլխավորությամբ «Տոտենհեմն» անցկացրել է ընդամենը 17 հանդիպում, տոնել 9 հաղթանակ, կրել 7 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Նունու Էսպիրիտու Սանտու, Տոտենհեմ