Պաշտոնական. Տոտենհեմը երկարաձգեց պայմանագիրը Սոնի հետ
«Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրն ակումբի ավագ, վինգեր Հին Մին Սոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն այժմ ուժի մեջ է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հարավկորեացի ֆոըտբոլիստը լոնդոնյան ակումբին միացել է 2015 թ. օգոստոսին, 431 խաղում խփել 169 գոլ, կատարել 90 ասիստ։ 32-ամյա եզրային հարձակվողը «Տոտենհեմի» պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն է և լավագույն ասիստենտը, 7-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Հին Մին Սոն, Տոտենհեմ