Պաշտոնական. Տիտեն վերադարձավ մարզչական աշխատանքի 📸
Պաշտոնական. Տիտեն վերադարձավ մարզչական աշխատանքի 📸
16/12/2025 - 22:35

Տիտեն նշանակվել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ, հաստատում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

64-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է պորտուգալացի անվանի մարզիչ Լեոնարդո Ժարդիմին։

Տիտեն առավել հայտնի է Բրազիլիայի ազգային հավաքականը մարզելու շնորհիվ։ «Պենտակամպեոնները» նրա գլխավորությամբ հանդես են եկել 2016-22թթ., 81 խաղում տարել են 61 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, 7 պարտություն, դարձել Ամերիկայի գավաթի հաղթող։

Անվանի մասնագետը նախկինում մարզել է նաև «Ֆլամենգոն», «Կորինտիանսը», «Ինտերնասիոնալը», «Ատլետիկո Մինեյրոն», «Պալմեյրասը», «Գրեմիոն» և բազմաթիվ այլ ակումբներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025