Պաշտոնական. Տիգրան Բարսեղյանն ավարտեց միջազգային կարիերան 📸
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ավարտեց մրցելույթները Հայաստանի հավաքականում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
32-ամյա վինգերը հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։
Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։
Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ:
Ձեր՝ Տիգրան Բարսեղյան»:
Բարսեղյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2016թ. մարտից` 64 խաղում գրանցելով 9 գոլ ու 14 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Տիգրան-Բարսեղյան