Պաշտոնական. Տիգրան Ավանեսյանը նոր թիմ ունի
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը կարիերան շարունակելու է Տուլայի «Արսենալում», հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Transfermarkt-ի հաղորդմամբ` «Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Կալինինգրադի «Բալթիկային» վճարել է 70 հազար եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը 2022 թ. հուլիսից խաղում էր «Բալթիկայում»։ Նա 1 հանդիպման է մասնակցել Հայաստանի հավաքականում։
«Արսենալը» Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում 30 միավոր է վաստակել և 6-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ Տուլա, Բալթիկա, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ, ՖԱԼ