Պաշտոնական. Տիագոն վերադարձել է «Բարսելոնա»
Տիագո Ալկանտարան վերադարձել է «Բարսելոնա»` ընդգրկվելով գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի մարզչական շտաբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ալկանտարան ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2024թ. հուլիսից օգոստոս կատալոնական ակումբում ադմինիստրատիվ աշխատանք է կատարել, սակայն որոշել է մարզչական դասընթացներ անցնել` լքելով պաշտոնը։
Այժմ 34-ամյա մասնագետը Ֆլիկի շտաբում պատասխանատու կլինի թիմի տակտիկական պատրաստության ու մարզումներին նախապատրաստվելու համար:
Տիագոն 2006-13 թթ. եղել է «Բարսելոնայի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 100 խաղում 11 գոլ է խփել, կատարել 19 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Տիագո Ալկանտարա