Պաշտոնական. Տեր Շտեգենը կրկին «Բարսելոնայի» ավագն է
«Բարսելոնան» ավագի թևկապը վերադարձրել է դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը կարգավորել են ստեղծված կոնֆլիկտը.
««Բարսելոնան» հայտնում է, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ակումբի բժշկական թիմին թույլ է տվել մշակել Լա Լիգայի համար պարտադիր բժշկական եզրակացությունը՝ վիրահատության վերաբերյալ։
Կարգապահական գործը փակված է, իսկ ավագի թևկապն անմիջապես վերադարձվում է Տեր Շտեգենին»,- նշված է «բլաուգրանայի» պաշտոնական հայտարարության մեջ։
Գերմանացի դարպասապահը վերջերս մեջքի վիրահատության էր ենթարկվել և հրաժարվում էր ստորագրել Լա Լիգայի հանձնաժողովի բժշկական եզրակացությունը։ Այդ հաստատումը թույլ կտա թիմին գրանցել որևէ նորեկին։
33-ամյա Տեր Շտեգենի վարքագծի նման դրսևորումից հետո «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել` զրկելով նրան ավագի թևկապից։
Հավելենք, որ Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի նվազագույնը 3 ամիս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն