Պաշտոնական. Վիտոր Ռոկեն վերադարձավ «Բարսելոնան»
«Բարսելոնան» ու «Բետիսը» խզել են Վիտոր Ռոկեի վարձակալական պայմանագիրը, հայտնում է անդալուզյան ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը «Բետիսին» միացել էր 2024 թ. օգոստոսին, 33 խաղում խփել 7 գոլ, կատարել 2 ասիստ։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը հեռանալու է «Բարսելոնայից» և կտեղափոխվի «Պալմեյրաս»։
Բրազիլական ակումբը Ռոկեի տրանսֆերը կգնի 25,5 միլիոն եվրոյով։ Գործարքում կներառվի նառ 5 միլիոն եվրո հավելավճարի համար նախատեսված հատուկ կետ։ «Բլաուգրանան» նրա տրանսֆերի հաջորդ վաճառքի եկամտից նաև մասնաբաժին կունենա։
Հիշեցնենք, որ Վիտոր Ռոկեն 2024 թ. հունվարին էր 30 միլիոն եվրոյով բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա կատալոնական ակումբում 16 խաղում 2 գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Բետիս, Պալմեյրաս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո