Պաշտոնական. Վարդան Մինասյանը վերադարձավ մարզչական աշխատանքի
Ինչպես տեղեկացնում է վրացական Էրվոնուլի Լիգան ներկայացնող «Թելավիի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Մինասյանը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ «Թելավին» Վրաստանի առաջնության շրջանակում անցկարցած 5 խաղերից հետո վաստակել է 5 միավոր և 10 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ Մինասյանն ավելի վաղ մարզել է նաև ղազախական «Տարազը» և «Տոբոլը», Հայաստանի հավաքականը, «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրվոնուլի Լիգա, Թելավի, Հայաստանի-հավաքական, Վարդան Մինասյան, տրանսֆերներ