Պաշտոնական. Վարանը կարիերան կշարունակի Իտալիայում
Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է իտալական Ա սերիանի նորեկ «Կոմոյի» կազմը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Ռաֆայել Վարանն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալի» կազմում ունեցած մրցելույթներով (2011-2021 թթ., 360 խաղ, 17 գոլ, 7 գոլ), որի կազմում 18 տիտղոս է նվաճել, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Ֆուտբոլիստը 2021 թ. տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» (95 խաղ, 2 գոլ, 1 ասիստ)։
Վարանը նաև 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ֆրանսիայի հավաքականում անցկացրած 93 խաղում։ Նա «եռագույնների» կազմում դարձել է աշխարհի չեմպիոն ու Ազգերի լիգայի խաղարկության հաղթող։
Հիշեցնենք, որ «Կոմոն» 2023/24 մրցաշրջանի արդյունքներով է նվաճել Ա սերիայի ուղեգիր։ Լոմբարդիա մարզը ներմայացնող ակումբը մարզում է իսպանացի անվանի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոմո, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրանսիայի հավաքական