Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի 📸

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի 📸

10/07/2025 - 20:53

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Կազինցբարցիկայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

32-ամյա պաշտպանը 2025 թ. հունվարից հանդես էր գալիս «Փյունիկում», 10 խաղում կատարել է 1 ասիստ։

«Կազինցբարցիկայը» 2024/25 մրցաշրջանում Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով 53 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023