Պաշտոնական. Վահան Բիչախչյանը փոխեց ակումբը 📸
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնից» տեղափոխվել է «Լեգիա», հայտնում է Վարշավան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ին։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Պոգոնում» հանդես էր գալիս 2022 թ. հունվարից, 112 խաղում խփել է 18 գոլ, կատարել 12 ասիստ։
«Լեգիան» Լեհաստանի ամենաանվանի ակումբներից է, 15 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ` երկրի գավաթակիր։ Այդ ցուցանիշներով ակումբը ռեկորդակիր է։
«Լեգիան» Լեհաստանի ընթացիկ առաջնության առաջին շրջանում վաստակել է 32 միավոր և 4-րդ տեղում է։ 34-ամյա պորտուգալացի մասնագետ Գոնսալու Ֆեյոյի գլավորած թիմն առաջատար «Լեխից» հետ է 6 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էկստրակլասա, Լեգիա, Հայաստանի-հավաքական, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ