Պաշտոնական. Սևիկյանը վերադարձավ Ռուսաստան

Պաշտոնական. Սևիկյանը վերադարձավ Ռուսաստան

06/09/2024 - 22:38

Հունգարական «Ֆերենցվարոշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վերադարձավ ռուսական ֆուտբոլ։

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 23-ամյա ֆուտբոլիստին։

Սևիկյանը «երկաթուղայինների» մանկապատանեկան դպրոցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2006-2017 թթ., ինչից հետո տեղափոխվել է իսպանական «Լևանտե»։ Հայ ֆուտբոլիստն այս տարվա ձմռանն է 1,2 մլն եվրոյով «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։ Նա Հունգարիայի բազմակի չեմպիոնի կազմում 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Սևիկյանն այժմ Հայաստանի հավաքականի ճամբարում է և պատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության առաջին հանդիպումներին։

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023