Պաշտոնական. Սևիլիա – Բարսելոնա հանդիպումը հետաձգվել է
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ Լա լիգայի 4-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպումը հետաձգվել է, որը պետք է կայանար սեպտեմբերի 11-ին։
Այդ ամենը կապված է այն բանի հետ, որ հավաքականների դադարը Հարավային Ամերիկայում ՖԻՖԱ-ն երկարացրել է, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին դեռ հանդիպումներ պետք է անցկացվեն։
Ավելի վաղ Լա լիգան տվյալ հանդիպումը հետաձգելու վերաբերյալ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցաշարերի կազմակերպան հանձնաժողովին հարցում էր ուղարկել, սակայն մերժում էր ստաղել։
Այժմ Իսպանիայի սպորտային բարձրագույն խորհուրդը «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպման հետաձգումը հաստատել է։ Հանդիպման անցկացման նոր ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Սևիլիա